1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում՛

2. Բերել մեխանիկական շարժման օրինակներ

Գնացքի շարժվելը գետնի նկատմամբ, երկիր մոլորակի շարժվելը արեգակի նկատմամբ

3. Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը. որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման շարժում

4. Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը. որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ

5. Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Օրինակ՝ ինքնաթիռի վայրէջք կամ վերելք կատարելու ժամանակ նրա չափերը անտեսել չի կարելի, իսկ երբ նա ուղղակի թռնում է այն կարելի համարել նյութական կետ

8. Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

Դրանք իրարից տարբերվում են ժամանակով։

Մարմնի ծավալի որոշումը

Տարբերակ 1

  1. Ինչքա՞ն է նկարում պատկերված չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը
    ա. 1000սմ3 բ. 100սմ3 գ. 500սմ3 դ. 10սմ3
  2. Որոշեք ձախ չափագլանում գտնվող ջրի ծավալը
    ա. 1000սմ3 բ. 490սմ3 գ. 500սմ3 դ. 480սմ3
  3. Ջրով լցված նույն չափագլանի մեջ (աջ չափագլան) իջեցված է մարմին։ Ինչքա՞ն է ջրի և մարմնի ծավալը միասին։
    ա. 300սմ3 բ. 1000սմ3 գ. 750սմ3 դ. 800սմ3
  4. Ինչքա՞ն է մարմնի ծավալը.
    ա. 310սմ3 բ. 400սմ3 գ. 300սմ3 դ. 800սմ3

Տարբերակ 2

  1. Որքա՞ն է նկարում պատկերված չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը
    ա. 10սմ3 բ. 1սմ3 գ. 2սմ3 դ. 100սմ3
  2. Որոշեք ձախ չափագլանում եղած ջրի ծավալը
    ա. 100սմ3 բ. 70սմ3 գ. 10սմ3 դ. 80սմ3
  3. Ջրով լցված նույն չափագլանի մեջ (աջ չափագլան) իջեցված է պնդօղակը։ Ինչքա՞ն է ջրի և պնդօղակի ծավալը միասին։
    ա. 50սմ3 բ. 60սմ3 գ. 80սմ3 դ. 70սմ3
  4. Ինչքա՞ն է պնդօղակի ծավալը.
    ա. 10սմ3 բ. 100սմ3 գ. 80սմ3 դ. 550սմ3

Տարբերակ 3

  1. Որքա՞ն է նկարում պատկերված չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը
    ա. 100սմ3 բ. 10սմ3 գ. 2սմ3 դ. 1սմ3
  2. Որոշեք ձախ չափագլանում եղած ջրի ծավալը
    ա. 81սմ3 բ. 54սմ3 գ. 100սմ3 դ. 80սմ3
  3. Ջրով լցված նույն չափագլանի մեջ (աջ չափագլան) իջեցված է մարմին։ Ինչքա՞ն է ջրի և մարմնի ծավալը միասին։
    ա. 81սմ3 բ. 80սմ3 գ. 75սմ3 դ. 70սմ3
  4. Ինչքա՞ն է մարմնի ծավալը.
    ա. 27սմ3 բ. 25սմ3 գ. 70սմ3 դ. 35սմ3

Տարբերակ 4

  1. Որքա՞ն է նկարում պատկերված չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը
    ա. 10սմ3 բ. 5սմ3 գ. 2սմ3 դ. 100սմ3
  2. Որոշեք չափագլանում եղած ջրի ծավալը
    ա. 90սմ3 բ. 60սմ3 գ. 100սմ3 դ. 55սմ3
  3. Ջրով լցված նույն չափագլանի մեջ իջեցված է գլան։ Ինչքա՞ն է ջրի և գլանի ծավալը միասին։
    ա. 90սմ3 բ. 80սմ3 գ. 45սմ3 դ. 60սմ3
  4. Որքա՞ն է գլանի ծավալը.
    ա. 90սմ3 բ. 35սմ3 գ. 30սմ3 դ. 25սմ3

Մեխանիկական շարժում։ Հավասարաչափ և անհավասարաչափ շարժումներ

Տարբերակ 1
I. Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ մարմնի նկատմամբ անվանում են.

1. անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկական շարժում

II. Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ։ Այն շարժումը, որի դեպքում.

  1. մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ
  2. մարմինը հավասար ժամանակմիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ
  3. մարմինը շարժվում է այնպես, որ նրա հետագիծը ուղիղ գիծ է

III. Շարժվող գնացքի վագոնում նստած ուղևորը ո՞ր մարմինների նկատմամբ է գտնվում դադարի վիճակում.

  1. վագոնի 2. գետնի 3. վագոնում նստած մյուս ուղևորների 3. վագոնի անիվների

IV. Մարդատար գնացքը ցանկացած 0.5ժ-ում անցնում է 60կմ ճանապարհ, 15 ր-ում՝ 30կմ, 1ր-ում՝ 2 կմ և այլն։ Ի՞նչ շարժում է դա.

  1. անհավասարաչափ 2. հավասարաչափ 3. որոշ տեղամասերում հավասարաչափ

Տարբերակ 2
I. Այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում, անվանում են.

  1. անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկական շարժում

II. Մարմնի անցած ճանապարհ կոչվում է.

  1. մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած հեռավորությունը
  2. հետագծի այն հատվածի երկարությունը, որը մարմինն անցնում է որոշակի ժամանակամիջոցում

III. Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված խնձորը տեղափոխվում է …….. նկատմամբ.

  1. վագոնում քայլող ուղևորի 2. շոգեքարշի 3. վագոնում նստած ուղևորի

IV. Թվարկված շարժումներից ո՞րն է հավասարաչափ

  1. ավտոմեքենայի շարժումը արգելակման ընթացքում
  2. ժամացույցի ճոճանակի շարժումը
  3. հարթավայրում հոսող գետի շարժումը
  4. երկրի շարժումը իր առանցքի շուրջը

Տարբերակ 3.
I. Այն գծի երկարությունը,ո րը մարմինն անցնում է որոշ ժամանակամիջոցի ընթացքում, անվանում են.

  1. անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկական շարժում

II. Ի՞նչ է մեխանիկական շարժումը.

  1. հետագծի երկարությունը, որով շարժվում է մարմինը
  2. մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ
  3. այն գիծը, որով շարժվում է մարմինը.

III. Հեծանիվը իջնում է բլրից։ Նրա ո՞ր մասերն են կմախքի նկատմամբ գնտվում շարժման մեջ.

  1. ոտնակները իրենց պտտման ընթացքում
  2. ոտնակները հեծանվի «ազատ ընթացքի» ժամանակ
  3. նստատեղը
  4. շղթան ոտնակների պտտման դեպքում։

IV. Ավտոմեքենան 0.5ժ-ում անցավ 30կմ հեռավորություն, ընդ որում՝ առաջին 15ր-ում՝ 20կմ, իսկ հաջորդների ընթացքում 10կմ։ Ի՞նչ շարժում է դա.

  1. անհավասարաչափ 2. հավասարաչափ 3. ճանապարհի որոշ հատվածներում հավասարաչափ։

Տարբերակ 4
I. Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժամանակմիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, անվանում են

  1. մեխանիկական շարժում 2. հավասարաչափ շարժում 3. անհավասարաչափ շարժում

II. Ինչպե՞ս է կոչվում այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում.

  1. ուղիղ գիծ 2. անցած ճանապարհ 3. հետագիծ

III. Ո՞ր մարմինները կամ նրանց մասերն են գտնվում դադարի վիճակում Երկրի նկատմամբ.

  1. շարժվող տրակտորի թրթուրների ներքևի մասերը
  2. շարժվող տրակտորի թրթուրների վերևի մասերը
  3. արեգակը 4. շենքի հիմքը

IV. Բերված շարժումներից որո՞նք են անհավասարաչափ.

  1. ժամացույցի վայրկյանաչափի սլաքի շարժումը
  2. ձեռքից ընկած գնդակի շարժումը
  3. մետրոյի շարժասանդուղքի շարժումը
You are currently viewing Մեխանիկական շարժում: Շարժման հարաբերականություն: Նյութական կետ: Շարժման հետագիծ: Ճանապարհ: