1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում՛
2. Բերել մեխանիկական շարժման օրինակներ
Գնացքի շարժվելը գետնի նկատմամբ, երկիր մոլորակի շարժվելը արեգակի նկատմամբ
3. Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը. որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման շարժում
4. Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը. որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ
5. Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ
Օրինակ՝ ինքնաթիռի վայրէջք կամ վերելք կատարելու ժամանակ նրա չափերը անտեսել չի կարելի, իսկ երբ նա ուղղակի թռնում է այն կարելի համարել նյութական կետ
8. Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։
Դրանք իրարից տարբերվում են ժամանակով։
Մարմնի ծավալի որոշումը
Տարբերակ 1
- Ինչքա՞ն է նկարում պատկերված չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը
ա. 1000սմ3 բ. 100սմ3 գ. 500սմ3 դ. 10սմ3 - Որոշեք ձախ չափագլանում գտնվող ջրի ծավալը
ա. 1000սմ3 բ. 490սմ3 գ. 500սմ3 դ. 480սմ3 - Ջրով լցված նույն չափագլանի մեջ (աջ չափագլան) իջեցված է մարմին։ Ինչքա՞ն է ջրի և մարմնի ծավալը միասին։
ա. 300սմ3 բ. 1000սմ3 գ. 750սմ3 դ. 800սմ3 - Ինչքա՞ն է մարմնի ծավալը.
ա. 310սմ3 բ. 400սմ3 գ. 300սմ3 դ. 800սմ3
Տարբերակ 2
- Որքա՞ն է նկարում պատկերված չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը
ա. 10սմ3 բ. 1սմ3 գ. 2սմ3 դ. 100սմ3 - Որոշեք ձախ չափագլանում եղած ջրի ծավալը
ա. 100սմ3 բ. 70սմ3 գ. 10սմ3 դ. 80սմ3 - Ջրով լցված նույն չափագլանի մեջ (աջ չափագլան) իջեցված է պնդօղակը։ Ինչքա՞ն է ջրի և պնդօղակի ծավալը միասին։
ա. 50սմ3 բ. 60սմ3 գ. 80սմ3 դ. 70սմ3 - Ինչքա՞ն է պնդօղակի ծավալը.
ա. 10սմ3 բ. 100սմ3 գ. 80սմ3 դ. 550սմ3
Տարբերակ 3
- Որքա՞ն է նկարում պատկերված չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը
ա. 100սմ3 բ. 10սմ3 գ. 2սմ3 դ. 1սմ3 - Որոշեք ձախ չափագլանում եղած ջրի ծավալը
ա. 81սմ3 բ. 54սմ3 գ. 100սմ3 դ. 80սմ3 - Ջրով լցված նույն չափագլանի մեջ (աջ չափագլան) իջեցված է մարմին։ Ինչքա՞ն է ջրի և մարմնի ծավալը միասին։
ա. 81սմ3 բ. 80սմ3 գ. 75սմ3 դ. 70սմ3 - Ինչքա՞ն է մարմնի ծավալը.
ա. 27սմ3 բ. 25սմ3 գ. 70սմ3 դ. 35սմ3
Տարբերակ 4
- Որքա՞ն է նկարում պատկերված չափագլանի ամենափոքր բաժանման արժեքը
ա. 10սմ3 բ. 5սմ3 գ. 2սմ3 դ. 100սմ3 - Որոշեք չափագլանում եղած ջրի ծավալը
ա. 90սմ3 բ. 60սմ3 գ. 100սմ3 դ. 55սմ3 - Ջրով լցված նույն չափագլանի մեջ իջեցված է գլան։ Ինչքա՞ն է ջրի և գլանի ծավալը միասին։
ա. 90սմ3 բ. 80սմ3 գ. 45սմ3 դ. 60սմ3 - Որքա՞ն է գլանի ծավալը.
ա. 90սմ3 բ. 35սմ3 գ. 30սմ3 դ. 25սմ3
Մեխանիկական շարժում։ Հավասարաչափ և անհավասարաչափ շարժումներ
Տարբերակ 1
I. Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ մարմնի նկատմամբ անվանում են.
1. անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկական շարժում
II. Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ։ Այն շարժումը, որի դեպքում.
- մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ
- մարմինը հավասար ժամանակմիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ
- մարմինը շարժվում է այնպես, որ նրա հետագիծը ուղիղ գիծ է
III. Շարժվող գնացքի վագոնում նստած ուղևորը ո՞ր մարմինների նկատմամբ է գտնվում դադարի վիճակում.
- վագոնի 2. գետնի 3. վագոնում նստած մյուս ուղևորների 3. վագոնի անիվների
IV. Մարդատար գնացքը ցանկացած 0.5ժ-ում անցնում է 60կմ ճանապարհ, 15 ր-ում՝ 30կմ, 1ր-ում՝ 2 կմ և այլն։ Ի՞նչ շարժում է դա.
- անհավասարաչափ 2. հավասարաչափ 3. որոշ տեղամասերում հավասարաչափ
Տարբերակ 2
I. Այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում, անվանում են.
- անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկական շարժում
II. Մարմնի անցած ճանապարհ կոչվում է.
- մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած հեռավորությունը
- հետագծի այն հատվածի երկարությունը, որը մարմինն անցնում է որոշակի ժամանակամիջոցում
III. Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված խնձորը տեղափոխվում է …….. նկատմամբ.
- վագոնում քայլող ուղևորի 2. շոգեքարշի 3. վագոնում նստած ուղևորի
IV. Թվարկված շարժումներից ո՞րն է հավասարաչափ
- ավտոմեքենայի շարժումը արգելակման ընթացքում
- ժամացույցի ճոճանակի շարժումը
- հարթավայրում հոսող գետի շարժումը
- երկրի շարժումը իր առանցքի շուրջը
Տարբերակ 3.
I. Այն գծի երկարությունը,ո րը մարմինն անցնում է որոշ ժամանակամիջոցի ընթացքում, անվանում են.
- անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկական շարժում
II. Ի՞նչ է մեխանիկական շարժումը.
- հետագծի երկարությունը, որով շարժվում է մարմինը
- մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ
- այն գիծը, որով շարժվում է մարմինը.
III. Հեծանիվը իջնում է բլրից։ Նրա ո՞ր մասերն են կմախքի նկատմամբ գնտվում շարժման մեջ.
- ոտնակները իրենց պտտման ընթացքում
- ոտնակները հեծանվի «ազատ ընթացքի» ժամանակ
- նստատեղը
- շղթան ոտնակների պտտման դեպքում։
IV. Ավտոմեքենան 0.5ժ-ում անցավ 30կմ հեռավորություն, ընդ որում՝ առաջին 15ր-ում՝ 20կմ, իսկ հաջորդների ընթացքում 10կմ։ Ի՞նչ շարժում է դա.
- անհավասարաչափ 2. հավասարաչափ 3. ճանապարհի որոշ հատվածներում հավասարաչափ։
Տարբերակ 4
I. Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժամանակմիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, անվանում են
- մեխանիկական շարժում 2. հավասարաչափ շարժում 3. անհավասարաչափ շարժում
II. Ինչպե՞ս է կոչվում այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում.
- ուղիղ գիծ 2. անցած ճանապարհ 3. հետագիծ
III. Ո՞ր մարմինները կամ նրանց մասերն են գտնվում դադարի վիճակում Երկրի նկատմամբ.
- շարժվող տրակտորի թրթուրների ներքևի մասերը
- շարժվող տրակտորի թրթուրների վերևի մասերը
- արեգակը 4. շենքի հիմքը
IV. Բերված շարժումներից որո՞նք են անհավասարաչափ.
- ժամացույցի վայրկյանաչափի սլաքի շարժումը
- ձեռքից ընկած գնդակի շարժումը
- մետրոյի շարժասանդուղքի շարժումը