Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են երևույթներ:
Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:
Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝
1) ջերմության կլանվելը կամ անջատվելը,
2) հոտի առաջանալ
3) գույնի փոփոխություն
4) նստվածքի առաջանալը,
5) գազի անջատվելը
6) համի փոփոխություն
Քիմիական Ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
1. մանրացում
2. խառնում
3. տաքացում և այլն: