Ես արթնանում եմ շատ շուտ զարթուցիչի ձայնից, հավաքում եմ անկողինս, լվացվում եմ և նախաճաշ եմ պատրաստում: Ես նախընտրում եմ կշտացնող նախաճաշ, որպեսզի շատ էներգիա ունենամ: Այսօր ես պատրաստեցի ձվաձեղ բեկոնով և բրդուճ պանրով: Ես միշտ առավոտը սև սուրճ եմ խմում: Ես քաղցր չեմ սիրում, այդ պատճառով շաքար չեմ ավելացնում: Նախաճաշից հետո ես զբոսնում եմ իմ շան հետ: Մենք զբոսնում ենք այգում, որտեղ ես անում եմ մարզանք: Հետո ես պատրաստվում եմ աշխատանքի: Ես աշխատում եմ տնից ոչ հեռու վաճառող: Այդ պատճառով ես շատ ժամանակ չեմ ծախսում ճանապարհի, մետրոյի, մեքենայի վրա: Առավոտվա իննին ես գնում եմ աշխատանքի, բարևում եմ գործընկերներիս և սկսում եմ աշխատանքս:
- Post published:11 Նոյեմբերի, 2023
- Post category:Եգիպտոս / Հայոց լեզու