Իմ ամենասիրած անկյունը կրթահամալիրում մարմնամարզության սրահն է: Ես սիրում եմ այդ սրահը , որովհետև այնտեղ կան շատ հետաքրքիր բաներ: Ընտրության ժամանակ մեզ մոտ ընկեր Արմանն է, իսկ ֆիզկուլտուրայի ժամանակ՝ ընկեր Ռոզան: Իմ դուրը ավելի շատ գալիս է ընկեր Արմանի մոտ մարզվելը, որովհետև մենք նոր տարբերվող բաներ ենք սովորում և շատ ուժային վարժություններ ենք անում: Բայց քանի, որ ընկեր Արմանը մեր համար նոր ուսուցիչ է, իսկ ընկեր Անդրանիկի մոտ մենք այսքան բան չենք արել , իմ ոտքերը բռնվում են: Այսպիսով, իմ սիրելի տեղը կրթահամալիրում մարզասրահն է, որովհետև մենք ունենք շատ լավ ուսուցիչ և շատ հետաքրքիր մարզաձև:

You are currently viewing Իմ ամենասիրած անկյունը կրթահամալիրում