1․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը։

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա։

Իներցիան կենցաղում և տեխնիկայում

Տարբերակ 1

Կարո՞ղ է մարմինը այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում.

I.    սկսել շարժվել                                      

II.    շարժվել հավասարաչափ                   

III.    մեծացնել կամ փոքրացնել իր արագությունը

1. կարող է     2. չի կարող    3. մարդիկ և կենդանիները կարող են

I — մարմինը այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում չի կարող սկսել շարժվել

II — մարմինը այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում կարող է շարժվել հավասարաչափ

III — մարմինը այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում չի կարող մեծացնել կամ փոքրացնել արագությունը

IV. Մարմնի արագությունը պահպանելու երևույթը, երբ նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, կոչվում է.

1.    մեխանիկան շարժում        2. իներցիա        3. մարմնի շարժում

V.     Ո՞ր ուղղությամբ կընկնի շարժվող տրամվայից ցատկող մարդը.

1.    տրամվայի շարժման ուղղությամբ

2.    տրամվայի շարժման ուղղությանը ուղղահայաց

3.    տրամվայի շաժման ուղղությանը հակառակ

Տրամվայից ցատկող մարդը կընկնի տրամվայի շարժման ուղղությանը հակառակ, որովհետև երբ նա ցատկի նա տեղում կմնա իսկ տրամվայը կգնա։

Տարբերակ 2

I.    Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, նա.

1.    գտնվում է դադարի վիճակում

2.    շարժվում է

3.    շարժվում է փոփոխական արագությամբ

4.    գտնվում է դադարի վիճակում կամ շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, նագտնվում է դադարի վիճակում կամ շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ

II.   Եթե մարմնի վրա ազդում են այլ մարմիններ, ապա նրա արագությունը.

1.    չի փոփոխվում,այն գտնվում է դադարի վիճակում

2.    չի փոփոխվում, այն շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ

3.    մեծանում է կամ փոքրանում

Եթե մարմնի վրա ազդում են այլ մարմիններ, ապա նրա արագությունը մեծանում է կամ փոքրանում

III.  Մարմինը գտնվում է շարժման մեջ, և նրա վրա ազդում են այլ մարմիններ: Ի՞նչ տեղի կունենա մարմնի հետ, եթե նրա վրա այլ մարմինների ազդեցությունները վերանան: Ինչպե՞ս նա կշարժվի.

1.    մարմնի շարժումը կդադարի

2.    մարմինը կսկսի շարժվել ուղղագիծ և հավասարաչափ

3.    մարմնի արագությունը կսկսի փոքրանալ

Երբ մարմինը գտնվում է շարժման մեջ, և նրա վրա ազդում են այլ մարմիններ: Ի՞նչ տեղի կունենա մարմնի հետ, եթե նրա վրա այլ մարմինների ազդեցությունները վերանան: Նա կշարժվի ուղղագիծ և հավասարաչափ

IV.  Ինչպե՞ս է կոչվում մարմնի’ իր արագությունը պահպանելու երևույթը, երբ նրա վրա այլ մարմիններ չեն ազդում.

1. մեխանիկական շարժում     2. իներցիա          3. դիֆուզիա

Մարմնի իր արագությունը պահպանելի երևույթը երբ նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կոչվում է իներցիա։

V.   Մայրուղով հարավից դեպի հյուսիս շարժվող ավտոբուսը կտրուկ թեքվեց դեպի արևելք: Այդ ընթացքում ո՞ր ուղղությամբ կշարժվեն ավտոբուսում գտնվող ուղևորները.

1. դեպի հյուսիս       2. դեպի հարավ

3. դեպի արևմուտք     4. դեպի արևելք

Երբ հարավից դեպի հյուսիս շարժվող ավտոբուսը կտրուկ թեքվի դեպի արևելք, ավտոբուսում գտնվող ուղևորները իներցիայի շնորհիվ կշարժվեն դեպի արևմուտք

Փորձեր

You are currently viewing Իներցիա