Հիշել.
*Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:
*Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր:
*Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
*Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:
Պատասխանել հարցին.
1. Ներկայացրո՛ւ, թե ինչ ֆիզիկական հատկություններով են նման և տարբեր հետևյալ զույգ նյութերը.
ա) կերակրի աղ և շաքարավազ,
Նրանք տարբերվում են համով, իսկ նման են իրենց բյուրեղային տեքստուրայով:
բ) ջուր և հեքսան,
Նման են հեղուկային թափանցիկ տեքստուրայով, իսկ տարբերվում են համով:
գ) կավիճ և գետի ավազ:
Կավիճը լինում է գույնզգույն, և երբ կավիճը ջարդվի այն կստանա ավազանման տեքստուրա: