1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:
Եթե մարմինը որևէ բանի հետ չի փոխազդում ուրեմն նա չի փոխի իր արագությունը
2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Ձուկը ջրի մեջ իր լողակներով փոխազդում է ջրի հետ և շատժվում։
Դաշնամուր նվագելիս մատները փոխազդում են դաշնամուրի ստեղների հետ։
3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն
Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը
4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը
Մարմնի զանգվածը կարելի է չափել կշեռքով։
6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Մգ, գ, կգ, ց, տ
7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
Միավորների ՄՀ-ում որպես զանգվածի միավոր է ընտրվել պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը։ Զանգվվածի այդ միավորը կոչվում է կիլոգրամ։
Մարմինների փոխազդեցությունը Մարմնի զանգված Զանգվածի միավորները
Տարբերակ 1
I. Մարմնի շարժման արագությունը փոփոխվում է.
- քանի դեռ նրա վրա ազդում են այլ մարմիններ
- նրա վրա այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում
- նրա վրա այլ մարմնի ազդեցությունից հետո
Մարմնի շարժման արագությունը փոփոխվում է քանի դեռ նրա վրա ազդում են այլ մարմիններ
II. Ո՞ր դեպքում Ա սայլակը կսկսի շարժվել, եթե այրենք թելը (նկ. 4).
- նկարում պատկերված 1 և 2 վիճակներում
- նկարում պատկերված 1 և 3 վիճակներում
- նկարում պատկերված 2 և 3 վիճակներում
Ա սայլակը կսկսի շարժվել 1 և 3 իրավիճակում երբ այրենք թելը
III. Հրացանից կրակելիս գնդակի արագությունը 600մ/վ է, իսկ հրացանի հետհարվածի արագությունը’ 1,5մ/վ: Ո՞ր մարմնի զանգվածն է մեծ և քանի՞ անգամ.
- հրացանի զանգվածը 900 անգամ մեծ է գնդակի զանգվածից
- գնդակի զանգվածը 400 անգամ փոքր է հրացանի զանգվածից
- հրացանի զանգվածը 40 անգամ մեծ է գնդակի զանգվածից
IV. Քանի կիլոգրամ է պարունակում 2.5 տոննան.
- 25կգ 2. 0,25կգ 3. 250կգ 4. 2,5կգ 5. 2500կգ
2,5 տոննան պարունակում է 2500 կիլոգրամ
V. Քանի՞ գրամ է 0,025կգ-ը.
- 25գ 2. 0,25գ 3. 250գ 4. 2,5գ 5. 2500գ
0,025 կգ 25 գ է
VI. Արտահայտեք 250 գրամը կիլոգրամներով.
- 25կգ 2. 0,25կգ 3. 250կգ 4.2,5կգ 5. 2500կգ
250 գ դա 0.25 կգ է
Տարբերակ 2
I. Հայտնի է, որ մարմինը իր արագությունը կարող է փոփոխել միայն այլ մարմինների ազդեցության հետևանքով: Իսկ ինչու՞ մարդը քայլելու ընթացքում կարողանում է փոխել իր արագությունը.
- մարդը բանական էակ է և կարող է իր ցանկությամբ փոխել սեփական շարժման արագությունը
- մարդը փոխազդում է Երկրի հետ
- մարդը կարող է քայլել արագ և դանդաղ առանց փոխազդելու այլ մարմինների հետ
II. Եթե դադարի վիճակում գտնվող երկու մարմիններ իրար հետ փոխազդում են, և նրանցից առաջինը փոխազդեցությունից հետո շարժվում է ավելի մեծ արագությամբ, քան երկրորդը, ապա ասում են, որ.
- այդ մարմինների զանգվածները իրար հավասար են
- առաջին մարմնի զանգվածը մեծ է երկրորդ մարմնի զանգվածից
- առաջին մարմնի զանգվածը փոքր է երկրորդ մարմնի զանգվածից
III. Չմշկորդը նետում է քարը 40մ/վ արագությամբ և հետ է սահում 0,4 մ/վ արագությամբ: Քանի՞ անգամ է չմշկորդի զանգվածը մեծ քարի զանգվածից.
- չմշկորդի զանգվածը 16 անգամ մեծ է քարի զանգվածից
- չմշկորդի զանգվածը 100 անգամ մեծ է քարի զանգվածից
- քարի զանգվածը 10 ամգամ փոքր է չմշկորդի զանգվածից
IV. Քանի կիլոգրամ է պարունակում 0,75 տոննան.
1.0,75կգ 2. 7,5 կգ 3. 75կգ 4. 750կգ 5. 7500կգ
0,75 տոննան պարունակում է 750 կգ
V. Քանի՞ գրամ է պարունակում 7,5կգ-ը.
1. 0,75կգ 2. 7,5 կգ 3. 75կգ 4. 750գ 5. 7500գ
VI. 750 գրամը արտահայտեք կիլոգրամներով
- 0.75կգ 2. 7.5կգ 3. 75կգ 4. 750կգ 5. 7500կգ
Տարբերակ 3
I. Կարո՞ղ է արդյոք մարմինը ինքնուրույն, առանց այլ մարմինների ազդեցության փոխել շարժման արագությունը.
- կարող է 2. չի կարող
3. կենդանի օրգանիզմները կարող են փոխել իրենց շարժման արագությունը առանց այլ մարմինների ազդեցության
II.Այն բանից հետո, երբ մարմնի վրա դադարում է այլ մարմնի ազդեցությունը.
- նրա շարժումը դադարում է
- նրա արագության փոփոխությունը դադարում է
III. Զսպանակը սեղմված վիճակում պահող թելը այրելուց հետո Ա սայլակը ստանում է 5մ/վ արագություն, իսկ Բ սայլակը’ 2մ/վ (նկ. 5):
Ո՞ր սայլակի զանգվածն է մեծ և քանի՞ անգամ:
- Ա սայլակի զանգվածը մեծ է 10 անգամ
- Բ սայլակի զանգվածը մեծ է 10 անգամ
- Ա սայլակի զանգվածը մեծ է 2,5 անգամ
- Բ սայլակի զանգվածը մեծ է 2,5 անգամ
IV.Քանի՞ կիլոգրամ է պարունակում 4 տոննան.
1.0,4կգ 2.4 կգ 3.40կգ 4.400կգ 5.4000կգ
V.Քանի՞ գրամ է պարունակում 0,4կգ-ը.
1.0,4գ 2.4գ 3.40գ 4.400գ 5.4000գ
VI. 400գ-ը արտահայտեք կիլոգրամներով.
1.0,4կգ 2.4կգ 3.40կգ 4.0,04կգ 5.0,004կգ
Տարբերակ 4
I. Կփոխվի՞ մարմնի շարժման արագությունը, եթե նրա վրա այլ մարմինների ազդեցությունը դադարի.
1. կմեծանա 2. կփոքրանա 3. չի փոփոխվի
II. Եթե թելը այրենք, ո՞ր դեպքում սայլակը չի շարժվի (Նկ. 4).
- առաջին դեպքում 2. երկրորդ դեպքում 3. երրորդ դեպքում
III. Քարը ջարդելիս բաժանվում է երկու մասերի: Բեկորներից մեկը ստանում է 12մ/վ արագություն, իսկ մյուսը’ 4մ/վ: Ո՞ր բեկորի զանգվածն է մեծ և քանի՞ անգամ.
- առաջին բեկորի զանգվածը մեծ է 48 անգամ
- երկրորդ բեկորի զանգվածը մեծ է 48 անգամ
- առաջին բեկորի զանգվածը մեծ է 3 անգամ
- երկրորդ բեկորի զանգվածը մեծ է 3 անգամ
IV. Քանի՞ կիլոգրամ է պարունակում 0,035տ ֊ն.
- 0,35կգ 2. 3,5կգ 3. 35կգ 4. 350կգ 5.3500կգ
V. Քանի՞ գրամ է պարունակում 0,35կգ-ը.
1.0,35գ 2. 3,5գ 3. 35գ 4. 350գ 5. 3500գ
VI. 350գ-ը արտահայտեք կիլոգրամներով.
- 0,35կգ 2. 3,5կգ 3.35կգ 4.350կգ 5. 3500կգ