Երբ դու ցանկանաս արտասվել, կանչիր ինձ…

Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ:

Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ…

Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ:

Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ…

Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, որ լուռ կմնամ:

Բայց եթե մի օր դու կանչես ու ես արձագանք չտամ, խնդրում եմ, շտապիր ինձ մոտ:

Հավանաբար այդ պահին ես քո կարիքն ունեմ անչափ:

Մի քայլիր իմ առջևից,- ես կարող եմ նաև չհետևել քեզ:

Մի քայլիր իմ ետևից,- ես կարող եմ նաև չառաջնորդել քեզ:

Բայց քայլիր իմ կողքին:

Եվ եղիր իմ ընկերը:

Շարունակիր այս շարքը՝ հավատարիմ մնալով հեղինակի ասելիքին և ոճին։

Եթե քեզ նեղացրել են, կանչիր ինձ

Ես չեմ խոստանում, որ իրենց դաս կտամ բայց կնեղվեմ քո հետ:

Եթե դու չես կարողանում քնել, կանչիր ինձ

Ես չեմ խոստանում որ քեզ կքնցնեմ բայց չեմ քնի քո հետ

Եթե դու հիվանդ լինես, կանչիր ինձ

Ես չեմ խոստանում որ քեզ կբեւժեմ բայց կվարակվեմ և կլինեմ քո հետ

You are currently viewing Եղիր իմ ընկերը