Առավոտվանից ձյուն էր գալիս: Արջուկը կոճղի ծայրին նստած հաշվում էր քթին ընկած փաթիլները և լիզում: Փաթիլները ընկնում էին քաղցր, փափուկ, և ամբողջովին ընկնելուց առաջ կանգնում էին ոտքի թաթերին: Օ, ինչ զվարճալի էր! «Յոթերորդը» շշնջաց արջուկը, և հիացած լիզեց քիթը:
Բայց փաթիլները կախարդած էին. նրանք չէին հալվում և շարունակում էին այդպիսի փափուկ մնալ արջուկի փորի մեջ:
«Օ, ողջույն սիրելիս, — ասեցին վեց փաթիլիկ, երբ իրենց ընկերուհին հայտնվեց իրենց մոտ, — Անտառում նո՞ւյնքան անհողմ է:
Արջուկը դեռ նստա՞ծ է կոճղին: Օ ինպ զվարճալի Արջուկ է:»
Արջուկը լսում էր, որ իր փորի մեջ, ինչ որ բան է խոսում, բայց ուշադրություն չդարձրեց:
Իսկ ձյեւնը շարունակվում էր թափվել ու թափվել: Փաթիլները ավելի հաճախ էին ընկնում Արջուկի քթին, նստում և ասում «Ողջույն Արջուկ»:
«Շատ հաճելի է, — ասում էր Արջուկը, — դուք վաթսունութերորդն եք»: Եվ լիզում էր:
Մինչ երեկո նա կերավ երեք հարյուր փաթիլ, և նա սկսեց շատ մրսել, և նա դժվարությամբ հասավ միչև որջ և միանգամից քնեց: Նրա երազում նա փափուկ փաթիլ էր: Եվ նա ընկավ ինչ որ արջուկի քթին և ասաց «Ողջույն Արջուկ» Արջուկը պատասխանեց «Շատ հաճելի է դուք երեք հարյուր քսաներրորդն եք» «Լամ-պա-րա-պամ» լսվեց մի երաժշտություն:
Եվ Արջուկը պտտվեց քաղցր, կախարդական պարով, և ևս երեք հարյուր փաթիլներ պտվեցին նրա հետ: Նրանք փայլում էին դիմացը հետևում, կողքերում և երբ նա հեգնում էր, մնացածը նրան բռնում էին և պտտվում, պտտվում, պտտվում…
Ամբողջ ձմեռը Արջուկը հիվանդ էր: Նրա քիթը չոր և տաք էր, իսկ փորում պարում էին փաթիլները: Եվ միայն գարնանը երբ կաթիլները զնգացին ու թռչունները եկան նա բացեց աչքերը և տեսավ Ոզնիին աթռի վրա:
Ոզնին ժպտում էր և շարժում էր փշերը:
-Ի՞նչ ես դու այստեղ անում- հարցրեց Արջուկը:
-Սպասթւմ եմ մինչև դու լավանաս- պատասխանեց Ոզնին:
-Երկա՞ր
-Ամբողջ ձմեռը: Երբ ես իմացա որ դու շատ ձյուն ես կերել, միանգամից իմ պաշարները բերեցի քո մոտ:
-Եվ ամբողջ ձմեռը դու նստած էիր իմ կողքը աթոռի՞ն
~Այո, ես քեզ կերակրում էի եղևնու թուրմով, և չոր խոտաբույսեր էի դնում փորիդ:
-Չեմ հիշում- ասաց Արջուկը:
-Էլ ինչ-ասաց Ոզնին- Դու ամբողջ ձմեռ ասում էր, որ փաթիլ ես: Ես այնքան էի վախենում, որ դու կհալվես մինչև գարուն: