Առաջադրանքներ
Ա) Ո՞րն է հեքիաթի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։
Սյուժեն հետաքրքիր է։
Իմ կարծիքով սյուժեն շատ հետաքրիր էր, և այն անհնարին էր կանխատեսել:
Պատկերավորման միջոցները շատ են։
Այս մտքի հետ ես ուղղակի համաձայն եմ:
Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
Ես հեքիաթի գաղափարը չկարողացա գտնել, այդ պատճառով չեմ կարող ասել:
Պատմելու ոճը հետաքրքիր է։
Իմ կարծիքով հեղինակը շատ հետաքրքիր մտքեր ուներ, որոնք նա կարողացավ ցույց տալ շատ հետաքրքիր և գեղեցիկ:
Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
Ես կհամաձայնվես այս մտքի հետ, որովհետև կերպարների ամբողջականությունն ավելի հետաքրքիր է սարքում հեքիաթը:
Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։
Ես երևի շատ ուշադիր չեմ կարդացել, բայց ես չեմ նկատել տեղեկատվություն հնդկացիների կյանքից:
Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։
Հերոսները անձնավորված էին, և դա հեքիաթը ավելի հետաքրքիր, հասկանալի և գեղեցիկ է դարձնում:
Բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝ մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ ինչի մասին ուզում եք։
Խանութում վաճառում էին ծաղիկների սերմեր, այդ սերմերի մեջ նաև մտնում էր «Գարդենիա» անունով մի շատ գեղեցիկ ծաղիկի սերմ: Այդ ծաղիկի սերմը գնում էին հաճախորդների մոտ 60%-ը, բայց այդ 60%-ի 50%-ը վերադարձնում էին սերմերը, կամ ուղղակի նետում աղբամանը: Պատճառն այն էր, որ այդ ծաղիկը մտնում է դժվար պահվող ծաղիկների ցանկի մեջ: Բոլորը ցանկանում էին գնելուց 2 օր հետո միանգամից ծաղիկը կամ գոնե ծաղկի բողբոջը տեսնել: Այդ սերմերից շոկոլադ անունով մի սերմ եղել է համարյա բոլոր գնողների տանը: Շոկոլադ անունը նա ստացել է իր գույնի պատճառով, նրա գույնը ծատ նման էր շոկոլադին: Շոկոլադը եղել է՝ Արսենի, Սառայի, Էլլայի և ևս 14 մարդկանց տանը: Այս բույսը պահանջում է տաք և խոնավ պայմաններ, ամեն օր ջրել, բույսը սիրում է շատ լույս, ինչ ձմռանը կարող է չհերիքել: Բույսի չի կարող տանել ջերմաստիճան ուժեղ փոփոխությունները: Շոկոլադը եղել է տարբեր քաղաքներում, բայց նա արդեն հոգնել է, ոօ ամեն անգամ իրեն հետ են տալիս: Մի օր Կատյան գնեց շոկոլադին իր մի քանի ընկերների հետ, Կատյան շատ լավ, հետաքրքրասեր և ճիշտ աղջիկ էր: Սերմերը գնելուց առաջ նա շատ հետաքրքրվեց այդ բույսի մասին, նա սերմերից բացի հասցրեց գնել այլ պետքական պարագաներ: Բույսը ցանելուց հետո Կատյան ավելի հետաքրքրվեց բույսով, և կազմեց իր գրաֆիկն այն պասին թե երբ պետք է բույսը ջրել, և այդպիսի բաների մասին ուղղակի ավելի մանրամասն: Վերջապես շոկոլադի բախտը բերեց:
🙂