Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։
Բեկվել-չեղարկել
Սեգ-բարձր

2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները
Սեռական
Արարատի
Վարկյանի
Կայծակների
Սերունդների

Ուղղական
Ծեր
Դար
Անհուն
Լույս
Հիմա
Պահ
Դու
Սեգ

Ընթերցանություն՝

Ստեփան Զորյան «Փորձանք»

Հարցեր և առաջադրանքներ

1.Գտիր անծանոթ բառեր և բառարանի օգնությամբ բացատրիր

Յոդոֆորմ-Յոդի պատրաստուկ, որ գործածվում Է որպես ախտահանիչ միջոց:
Պատրուսներ-Պատվաստի մի տեսակը, որի ժամանակ պատվաստակալի շիվը միացվում է պատվաստվող շիվի հետ
Բոլ-շատ, առատ

2.Բացատրիր հետևյալ նախադասությունները

ա) եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա։
Եթե ուզածդ շուտ չասես հետո հնարավոր է արդեն ուշ լինի։

բ) Եթե չնկատի,վայն եկել է իրեն տարել։
Եթե չտեսնի կսպանեմ իրեն։

գ) Ի՞ նչպիսի կերպար է Պետրոս աղան։
Պետրոս աղան հետաքրքրասեր և ուզում եր որ ամեն ինչ լինի իդեալական։

You are currently viewing Ավետիք Իսահակյան «Ռավեննայում»