Երկուշաբթի ( 02.11.2022թ. )
Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:
1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:
2.Տիզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:
2. Տեքստը վերականգնիր՝ պարբերությունները վերադասավորելով։
Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղարշապատ-Էջմիածնի տարածքում։Մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակավայն է կառուցվել։Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում , Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պարսպապատել է , Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել։
Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում։ Գրիգոր Լուսավորչին տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց է տալիս Վաղարշապատի Սանդարամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր։Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը։Այսինքն , դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միածին որդին՝ Քրիստոսը։ Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարը Վաղարշապատում կառուցվեց և Էջմիածին անվանվեց։