1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ, գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք, խմել-խմիչք, հագնել-հագուստ, ձգել-ձգան, փակել-փական, խթանել-խթան, փաթաթել-փաթաթան, զսպել-զսպան, ջնջել-ռետին, ծածկել-ծածկոց, կապել-կապիչ, օրորել-օրորոց:

2. Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:

բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:

դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն, անսրտորեն, մարդկայնորեն:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ-ինքնագոհ, իրեն հավանող-ինքնահավան, իր կյանքի պատմությունը-ինքնակենսագրություն, ինքն իրեն կրթել-ինքնակրթություն, իրեն ժխտել-ինքնաժխտել, իրեն սիրելը-ինքնասեր, իրեն կառավարելը-ինքնակառավարում:

4. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, վերջում:

Ձեռք-անձեռք ձեռավոր, հյուր-հյուրնկա , հույս-անհույս, վերջ, գետ(գիտ), գետ-գիտնական, անգետ, անգետիկ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին բույսերի(ծառերի) մյուս ձևերից (տեսակներից) ավելի հաճախ է կայծակում (խփվում կայծակից):

Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար ծածկոց (պատսպարվելու տեղ) փնտրելիս պետք է փախնել (հեռու մնալ)կաղնուց:

Կանաչով պատելը փրկում է քաղաքում բնակվողներին. օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Փայտից (Փայտի նյութից) գրեթե քսան հազար արտադրանք (արտադրանքի տեսակ)են ստանում:

2.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ (մոտ շրջանում) ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքերով (հանք ունեցող վայրերով), որոնք շատ (բազմաթիվ անգամներ) հիշատակվել են հայկական ձեռագրերում (ձեռքով գրված գրքերում): Բրոնզի ու երկաթի դարերից (դարերի շրջաններից) սկսած՝ հայկական լեռնաշխարհում (լեռնոտ աշխարհում) արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէագետերն (հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն) ու երկրագետերը (երկրաբանությամբ զբաղվողները) այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փոսեր (փորված տեղեր) ու ? (մետաղ ձուլելու տեղեր:)

You are currently viewing Գործնական քերականություն