<ՄԲՀ կամ Մեծ բարի հսկան> գիրքը գրել է Ռոալդ Դալը, ով նաև գրել է <Չարլին և շոկոլադե գործարանը>, <Մաթիլդան> և այլն։
Գիրքը մի աղջկա մասին է, ով գիշերը պատուհանից մի հսկա է տեսել, ով իրեն գողացել ու տարել է Հսկաստան։ Հսկայի անունն էր ՄԲՀ կամ մեծ բարի հսկա։ ՄԲՀ-ն երազներ էր բռնում և գիշերը փչում էր մարդկանց։ Հսկաստանում աճում էր միայն զզվարունգ և ՄԲՀ-ն ուտում էր միայ դա, բայց Հսկաստանում ՄԲՀ-ից բացի, մի քանի հսկա էլ կար, ովքեր զզվարունգի տեղը երեխաներով էին սնվում։ ՄԲՀ-ն և Սոֆին որոշում են մյուս հսկաների դեմ ելնել, որովհետև հսկաները ամեն գիշեր գնում էին տարբեր երկրների երեխաներին էին ուտում։ ՄԲՀ-ն Սոֆիին պատմել էր, որ երազները լինում է իրար խառնել։ Սոֆֆին առաջարկեց այնպիսի երազ խառնել, որ Անգլիայի թագուհին հավատա, որ հսկաները գոյություն ունեն, և զինվորներին ուղարկի հսկաների մոտ։ Այդ գիշեր Սոֆիենք որոշեցիին ծրագիրը իրականացնել, նրանք գնացին թագուհու մոտ, ՄԲՀ-ն երազը փչեց, և հեռու գնաց, որպեսզի թագուհին արթնանալուց հետո ՄԲՀ-ից չվախենա։ Երբ որ Սոֆին թագուհուն ամեն ինչ պատմեց, ՄԲՀ-ին տեսավ և նախաճաշեց նա ուղարկեց զինվորներին ՄԲՀ-ի հետ հսկաստան։Երբ զինվորները հասան Հսկաստան, հսկաները քնած էին։ Զինվորները ՄԲՀ-ի օգնությամբ կապեցին բոլոր հսկաներին ուղղաթիռներին և տարան անգլիա։ Երբ զինվորները հսկաների հետ Անգլիա հասան, Անգլիայում արդեն շատ մեծ փոս էր փորած, որտեղ էլ իջեցրեցին հսկաներին։ Այդ օրվանից հսկաները ուտում էին միայն զզվարունգ։