Աշխատանք դասարանում Գործնական քերականություն 1. Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը: Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես: Բառերը տողադարձված են բառակազմության սկզբունքով։ 2. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր: Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր-փրփուր, երբներանգ-երփներանգ: Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր-շամփուր, ճամբա-ճամփա: Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ-թուղթ: 3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ) Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ) Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք) Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք) Լրացուցիչ աշխատանք (տանը) Գործնական քերականություն 1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:…