Նոր առարկայի անվանումը ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ է, այն առաջացել է հին հունարեն ԵՐԿԻՐ և ՉԱՓՈՒՄ բառերից:

Երկրաչափությունը հնագույն գիտություններից է և առաջացել է չափումների, սահմանների ընդլայնման, ճանապարհների և շենքերի կառուցման գործնական անհրաժեշտության կապակցությամբ: Հիմա մենք այն ճանաչում ենք որպես երկրաչափական պատկերների հատկություններն ուսումնասիրող գիտություն: 

Հետագայում կտրվեն տարբեր պատկերների սահմանումներ, բացի երկուսից՝ կետ և ուղիղ: Այդ երկու պատկերների միջոցով մենք կսահմանենք մնացած բոլոր երկրաչափական պատկերները, իսկ կետն ու ուղիղը կարող ենք միայն փորձել պատկերացնել՝ կետը որպես անվերջ փոքր մի բան, իսկ ուղիղը՝ որպես մի բան, որն անվերջ տարածվում է երկու կողմի վրա: 

Taisnes_punkti.png

Կետերը նշանակում են լատիներեն մեծատառերով, իսկ ուղիղները՝ փոքրատառերով: Կետի և ուղղի փոխադարձ դասավորվածությունը բառերով կարելի է նկարագրել տարբեր ձևերով.

1. կետը գտնվում է (ընկած է) ուղղի վրա կամ ուղիղն անցնում է (տարված է) կետով,

2. կետը չի գտնվում (ընկած չէ) ուղղի վրա կամ ուղիղը չի անցնում (տարված չէ) կետով:

Երկրաչափության մեջ այդ փաստերը գրում են նշանների միջոցով՝

1. A և B կետերը գտնվում են (ընկած են) a ուղղի վրա կամ a ուղիղն անցնում է (տարված է) A և B կետերով՝ A∈aևB∈a

2. C և D կետերը չեն գտնվում (ընկած չեն) a ուղղի վրա կամ a ուղիղը չի անցնում (տարված չէ) C և D կետերով՝ C∉aևD∉a

Երկրաչափության ամենակարևոր ենթադրություններից է հետևյալը` ցանկացած երկու կետերով կարելի է տանել ուղիղ, ընդ որում, միայն մեկը: 

Հետևաբար, երբեմն ուղիղը կարող ենք նշանակել լատիներեն երկու մեծատառերով, օրինակ՝ AB ուղիղ, քանի որ այդ երկու կետերով ոչ մի ուրիշ ուղիղ հնարավոր չէ տանել:

Taisne_divi_punkti.png

Հետևաբար, երկու ուղիղներ կարող են ունենալ միայն մեկ ընդհանուր կետ և հատվել կամ չունենալ ոչ մի ընդհանուր կետ և երբեք չհատվել:

Taisnes_kustojas.png

Նշանի միջոցով գրում ենք այսպես՝ a∩b=A

Taisnes_paralelas.png

Ընդհանուր կետ չունեցող (չհատվող) ուղիղները կոչվում են զուգահեռ:

Նշանի միջոցով գրում ենք այսպես՝ a∥b

Ուղղի մի մասը, որը սահմանափակված է երկու կետերով, կոչվում է հատված:

Nogrieznis1.png

Հատվածը նշանակում են այսպես՝ AB։

Առաջադրանքներ․

1.Գտիր, թե ո՞ր պնդումներն են համապատասխանում C∉p գրառմանը.

  • ուղիղն անցնում է p կետով
  • p ուղիղը չի անցնում C կետով
  • կետը p ուղղի կետ է
  • C կետը չի գտնվում p ուղղի վրա
  • C կետը գտնվում է p ուղղի վրա
  • p ուղիղը անցնում է C կետով

2.Ո՞ր պնդումներն են համապատասխանում տրված նկարին.

  • O∉c ուղղին
  • O∈c ուղղին
  • O∈AB հատվածին
  • O∉AB հատվածին

3.Քանի՞ հատված կա հետևյալ նկարում:

Nogri_75.png

9

4.Նշիր նկարում պատկերված հատվածները:

A C
A D
A B

B D
B C
B F

C D
C E

D E

You are currently viewing Երկրաչափություն