Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի։ Դրանք տարբերակելու համար օգտագործում ենք. նյութերի ֆիզիկական, քիմիական հատկություններ: Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները:Նյութի քիմիական հարկություն ասելով՝ հասկանում են մեկ այլ նյութի հետ փոխազդելու կամ ինքնուրույն քայքայվելու ունակությունը
Պատասխանի՛ր հարցին.
1…..Հետևյալ պնդումներից որոնք են վերաբերում նյութի՝ ա) ֆիզիկական, բ) քիմիական հատկություններին.
1) Ջրածնի և թթվածնի խառնուրդը պայթյունավտանգ է, կայծից բռնկվում է:
2) Ջրածինը 14,5 անգամ թեթև է օդից:
3) Քացախաթթուն, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ, առաջացնում է աղ:
4) Օզոնարարում թթվածինը փոխարկվում է օզոնի:
5) Օզոնին բնորոշ է սուր հոտը:
Քիմիական-1, 3, 4
Ֆիզիկական-2, 5
2…Գրի՛ր կերակրի աղի ֆիզիկական հատկությունները:
Տեսք՝ սպիտակ բյուրեղային նյութ է
Հոտ՝ հոտ չունի,
Համը՝ աղի
Ջրում լուծելիությունը՝ շատ լավ